Բարսելոնան շարունակում է խայտառակվել. Բենֆիկան ջախջախեց Կումանի թիմին🎥

Բարսելոնան շարունակում է խայտառակվել. Բենֆիկան ջախջախեց Կումանի թիմին🎥

30/09/2021 - 00:51

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Բենֆիկայի» դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 3-րդ րոպեին «Բենֆիկայի» ֆուտբոլիստները Դարվին Նունյեսի խփած գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։

Բաց թողած գոլից անիջապես հետո կատալոնական ակումբն սկսեց տիրել նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալը մի շարք գոլային պահեր ստեղծեց, սակայն Ռոնալդ Կուկանի սաներին ոչ մի կերպ չէր հերիքում դիպուկությունը։

«Բարսայի» տղաներն առաջին կեսում 7 հարված կատարեցին, որոնցից ոչ մեկը դիպուկ չէր։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին «արծիվների» նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսն էլ կարող էր մեկնարկել բացարձակ նույն սցենարով, ինչ առաջինը. 52-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ նույն Դարվին Նունյեսը, սակայն նրա հարվածից հետո «Բարսելոնային» փրկեց դարպասաձողը։

Չնայած այդ դրվագից հետո «բլաուգրանասը» շարունակում էր գնդակին շատ տիրել, հանդիպումն ակնհայտ ընթանում էր Ժորժե Ժեզուսի սաների սցենարով։

Այդ ամենը նպաստեց, որ 69-րդ րոպեին պորտուգալական ակումբը կրկնապատկեց իր առավելությունը, իսկ գոլի հեղինակ դարձավ Ռաֆա Սիլվան։

Կատալոնական ակումբի գործերն այնքան վատ էին այս խաղում, որ հյուրերը ոչ միայն չէին կարողանում որևէ բան առաջարկել մրցակցին, այլև 78-րդ րոպեին ևս մեկ գնդակ հանեցին սեփական դարպասից. 11-մետրանոցից աչքի ընկավ Դարվին Նունյեսը` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։

Խաղավարտին մոտ այլևս գոլեր չտեսանք. «Բենֆիկան» 3:0 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»։

Այս խմբի շրջանակում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Բավարիա» 5:0 «Դինամո Կիև»

Երկրորդ տուրից հետո E խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Բավարիա» – 6 միավոր
  2. «Բենֆիկա» – 4 միավոր
  3. «Դինամո Կիև» – 1 միավոր
  4. «Բարսելոնա» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023