Բարսելոնայի խայտառակ վիճակագրությունը ՉԼ վերջին 5 խաղերում

Բարսելոնայի խայտառակ վիճակագրությունը ՉԼ վերջին 5 խաղերում

30/09/2021 - 11:41

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջեց «Բենֆիկային»։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, կատակոնական ակումբը Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրած վերջին 5 խաղերից 4-ում պարտվել է, մեկ հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի` գնդակների 2:14 հարաբերակցությամբ։

Բացի «Բենֆիկայի» դեմ կայացած խաղից, «Բարսելոնան» այդ ընթացքում պարտվել է նաև «Յուվենտուսին» (0:3), ՊՍԺ-ին (1:4) և «Բավարիային» (0:3)։ Միակ ոչ-ոքին էլ գրանցվել է կրկին «Պարի Սեն-Ժերմենի» դեմ խաղում (1:1

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը ՉԼ ընթացիկ խաղարկության խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում էլ պարտվել է և եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023