ԱԱ-2026-ի բացման` Մեքսիկա – Հարավաֆրիկյան Հանրապետություն (2:0) խաղում հավաքականները միասին երեք կարմի քարտ ստացան ու մոտ էին հակառեկորդ գրանցելուն։ Մունդիալիների պատմության մեջ սա միայն 6-րդ հանդիպումն էր, որի ընթացքում մրցավարը 3 կարմիր քարտ է ցույց տվել։ Նախկինում նման դեպք գրանցվել էր նաև Չեխիա – Բրազիլիա (ԱԱ-1938, քառորդ եզրափակիչ 1:1), Հունգարիա – Բրազիլիա (ԱԱ-1954, քառորդ եզրափակիչ, […]
Ավելին
Մեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթանակ է տարել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման խաղում։ «Ացտեկները» ԱԱ-2026-ի բացման խաղում A խմբում 2:0 հաշվով հաղթել են Հարավաֆրիկյան Հանրապետության թիմին։ Մեքսիկացիները Մունդիալի բացման խաղին մասնակցում էին 6-րդ անգամ ու նախորդ դեպքերում գրանցել էին երկու ոչ-ոքի, կրել երեք պարտություն։ «Տրիկոլորը» մասնակցել է նաև աշխարհի 1930, 1950, 1958, 1970 […]
Ավելին
Բեռնարդու Սիլվան ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ Պորտուգալացի ֆուտբոլիստին ձեռք բերելուն ավելի մոտ էին «Բարսելոնան» ու Մադրիդի «Ատլետիկոն», բայց գործին խառնվել է «Արքայական ակումբը»` ամբողջական համաձայնության հասնելով նրա հետ։ Վճռորոշ է եղել «Լոս Բլանկոսի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի խոսքը։ […]
Ավելին
«Միլանը» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոսոներին» գլխավորելու հիմնական թեկնածուն «Քրիստալ Փելասից» հեռացած Օլիվեր Գլասներն է։ Միլանյան գրանդն ավստրիացի մասնագետի նշանակման վերաբերյալ վերջնական որոշում չունի։ «Միլանը» գլխավորելուն հավակնում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն ու Մաթիաս Յայսլեն («Ալ Ահլի»)։ Իտալական ակումբը ծրագրում է մոտ օրերս բանակցել […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնությունում հունիսի 12-ին կկայանա երկու հանդիպում։ Interfootball.am-ը ներկայացնում է խաղային օրվա անոնսը։ Կարդացեք նաև` Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ԱԱ-2026-ի A խմբի առաջին տուրում Հարավային Կորեայի ազգային հավաքականը Սապոնանում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Չեխիայի թիմի նկատմամբ։ Չեխերից հանդիպման հաշիվը բացեց թիմի ավագ Լադիսլավ Կրեյչին, որին «Ասիայի վագրերը» պատասխանեցին Հվան Իմ Բոյի և Օ Հյոն Գյուի գոլերով։ A խմբում Մեքսիկան ու Հարավային Կորեան 3-ական միավոր ունեն։ Չեխիան ու Հարավաֆրիկյան Հանրապետությունը եզրափակում են խումբը։ Երկրորդ […]
Ավելին
Մեքսիկայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի բացման խաղում 2:0 հաշվով հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության թիմին։ Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» ստադիոնում կայացած խաղում Խավիեր Ագիրեի գլխավորած թիմից գոլերը խփեցին Խուլիան Կինյոնեսն ու Ռաուլ Խիմենեսը։ Հարավաֆրիկացիները հանդիպումն ավարտեցին 9 ֆուտբոլիստով։ 49-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշռից հեռացվեց Յայա Սիթոլեն։ 84-րդ րոպեին էլ Թեմբա Զվանեն մրցակցին միտումնավոր հարվածելու համար նույնպես կարմիր […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիից» հեռացած կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան շատ մոտ է ազատ գործակալի կարգավիճակում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Արքայական ակումբը» և պորտուգալացի ֆուտբոլիստը «2+1» սկզբունքով պայմանագիր են համաձայնեցրել։ Կողմերի բանակացությունները վերջին փուլում են։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելուն մոտ են «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»։ Կիսապաշտպանը պետք է ընտրություն […]
Ավելին
Մեքսիկայի ազգային հավաքականի հարձակվող Խուլիան Կինյոնեսը խփեց ԱԱ-2026-ի առաջին գոլը` գրավելով Հարավաֆրիկյան Հանրապետության թիմի դարպասը։ Սաուդյան «Ալ Քադիսիայի» հարձակվողը մրցակցի դարպասը գրավեց 9-րդ րոպեին` օգտվելով ՀԱՀ-ի պաշտպանների թույլ տված սխալից։ Ազգությամբ կոլումբացի ֆուտբոլիստը 33 գոլով դարձել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2025/26 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մարոկկոյի ազգային հավաքականի պաշտպան Նայեֆ Ագերդը («Մարսել», Ֆրանսիա) և վինգեր Էզ Աբդեն («Բետիս», Իսպանիա) բաց կթողնեն աշխարհի 2026թ. առաջնությունը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ատլասե առյուծների»` Մունդիալի համար նախատեսված հայտացուցակում Ագերդին փոխարինել է սաուդյան «Ալ Ֆաթեհի» պաշտպան Մարվան Սադանը, իսկ Աբդեին` ֆրանսիական «Անժերի» եզրային կիսապաշտպան Ամին Սբային։ Մոհամեդ Ուաբիի գլխավորած թիմը մրցաշարում պայքարը կսկսի հունիսի […]
Ավելին
1 … 51 52 53 54 55 … 2,391

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026