Ունայի Սիմոնը պատմական ռեկորդ է գրանցել Մունդիալներում 📸
Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնն Ավստրիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (2:0) գոլ բաց չի թողել` գրանցելով պատմական ռեկորդ, հայտնում է Opta-ն։
Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաերկար «չոր» շարք անցկացրած դարպասապահը։
29-ամյա ֆուտբոլիստը Մունդիալներում գոլ բաց չի թողնում արդեն 519 րոպե անընդմեջ։
Սիմոնը Մունդիալում նախորդ գնդակը բաց է թողել 2022թ. դեկտեմբերի 1-ին` Ճապոնիայի հավաքականի դեմ խմբային փուլի խաղում (1:2)։
Սիմոնը, առհասարակ, աշխարհի առաջնություններում անցկացրած 8 խաղից 5-ում դարպասն անառիկ է պահել` բաց թողնելով ընդամենը 3 գոլ։
Բասկ դարպասապահի պաշտպանած դարպասը մրցաշարում գրավել են միայն Նիկլաս Ֆյուլկրուգը (Գերմանիա), Ռիցու Դոանն ու Աո Տանական (երկուսն էլ` Ճապոնիա)։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Իտալիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Վալտեր Ձենգային։ Նա ԱԱ-1990-ում դարպասն անառիկ էր պահել 517 րոպե անընդմեջ` գոլ բաց չթողնելով մրցաշարի 5 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml