Պաշտոնական. «Ման. Սիթին» 135 միլիոն վճարեց Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար 📸
Պաշտոնական. «Ման. Սիթին» 135 միլիոն վճարեց Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար 📸
02/07/2026 - 19:22

«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

Transfermartk-ի տվյալներով` «Քաղաքաբնակները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 135 միլիո եվրո` իրականացնելով ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը։

«Սիթին» նախորդ ռեկորդը գրանցել էր 2021թ. ամռանը` 117,5 միլիոն եվրոյով «Ասթոն Վիլայից» ձեռք բերելով Ջեք Գրիլիշին։

Անդերսոնը «Նոթֆինգհեմ Ֆորեսթում» հանդես էր գալիս 2024թ. հուլիսից, 92 խաղում խփել է 6 գոլ, կատարել 11 ասիստ։

Երիտասարդ ֆուտբոլիստը 2025թ. սեպտեմբերից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 13 հանդիպման։ Այժմ նա «Երեք առյուծների» կազմում հանդես է գալիս ԱԱ-2026-ում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026