ԱԱ-2026. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Ավստրիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
ԱԱ-2026. Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց Ավստրիային` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
03/07/2026 - 00:57

ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին։

«Ֆուրիա ռոխայից» դուբլ գրանցեց Միկել Օյարսաբալը, գոլ խփեց նաև Պեդրո Պոռոն։ Իսպանացիներից երկու ասիստ կատարեց Մադրիդի «Ռեալի» նորեկ Մարկ Կուկուրելիան։

Եվրոպայի գործող չեմպիոնը մրցաշարում դեռ գոլ բաց չի թողել։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը խմբային փուլի առաջին տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել Կաբո Վերդեի հետ, իսկ հետագայում հաղթել է Սաուդյան Արաբիային (4:0) և Ուրուգվային (1:0)։

Այսպիսով, Իսպանիայի հավաքականը դուրս եկան աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 6-ին կմրցի Պորտուգալիա – Խորվաթիա դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026