Ինտերը հաղթեց Վերոնային՝ ամրապնդվելով 4-րդ հորիզոնականում🎥

Ինտերը հաղթեց Վերոնային՝ ամրապնդվելով 4-րդ հորիզոնականում🎥

15/01/2023 - 10:10

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ:

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց Լաուտարո Մարտինեսի 3-րդ րոպեին խփած միակ գոլը:

Այսպիսով, Սիմոնե Ինձզագիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 37 միավոր՝ ամրապնդվելով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:

«Ինտերը» մոտակա հետապնդողներ «Լացիոյին», «Ատալանտային» և «Ռոմային» գերազանցում է արդեն 6 միավորով, որոնք, սակայն, ընթացիկ տուրում դեռևս չեն անցկացրել իրենց հանդիպումները:

«Վերոնան», 9 միավորով, նախավերջիինն է՝ 19-րդը:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023