Ուգո Լյորիսի կոպիտ սխալն ու ինքնագոլն Արսենալի դեմ խաղում 🎥

Ուգո Լյորիսի կոպիտ սխալն ու ինքնագոլն Արսենալի դեմ խաղում 🎥

15/01/2023 - 20:55

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Տոտենհեմը» հյուսիսլոնդոնյան դերբիի շրջանակում մրցում է «Արսենալի» դեմ։

14-րդ րոպեին «զինագործների» վինգեր Բուկայո Սակայն հարձակման աջ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, ինչից հետո փոխանցում-հարված կատարեց։

«Խցանների» դարպասապահ Ուգո Լյորիսը փորձեց միանգամից որսալ գնդակը, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո այն հայտնվեց դարպասում։

Գոլը, որպես ինքնագոլ, գրանցվեց ֆրանսիացի դարպասապահի անվան դիմաց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023