Author Archives: Miqayel

Բարսելոնա – Մանչեսթեր Յունայթեդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Գործարքը կայացածը. Ռեալը կվերադարձնի իր սանին

«Ռայո Վալեկանոյի» ձախ պաշտպան Ֆրան Գարսիան կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբն ակտիվացնելու է Գարսիայի և «Ռայո Վալեկանոյի» միջև գործող պայմանագրում առկա հետ գնման իրավունքը։ 23-ամյա ֆուտբոլիստի հետ գնման հրաժարագինը կազմում է 10 մլն եվրո, սակայն «Ռեալը» վճարելու է միայն 5 միլիոն, քանի որ ֆուտբոլիստի գործող պայմանագրում կա […]

Պեպ Գվարդիոլան կարիերայի վատագույն ցուցանիշն է գրանցել

Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Այդ խաղում «քաղաքաբնակները» գնդակին տիրել են ժամանակի ընդամենը 36%-ը։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, դեռևս երբեք չէր եղել, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմերը ներքին առաջնության խաղում գնդակին տիրեն այդքան քիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բարսելոնային դաժան պատժամիջոցներ են սպառնում կոռուպցիոն սկանդալի շրջանակում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» կոռուպցիոն սկանդալի եզրին է. կատալոնական ակումբը 2016-18 թթ. 1.4 մլն եվրո է վճարել DASNIL 95 խորհրդատվական ընկերությանը, որը պատկանում է Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի այդ ժամանակվա փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային։ «Բլաուգրանան» կասկածվում է, որ այդ կերպ կաշառել է մրցավարներին։ Ինչպես տեղեկացնում է Bolavip-ը, Իսպանիայի դատախազությունը քննում է այդ գործի բոլոր […]

Անգլիական գրանդն ու ՊՍԺ-ն քննարկել են Նեյմարի հավանական տրանսֆերի մանրամասները

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է GFFN-ը, բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»։ Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականների» համասեփականատեր Թոդ Բոուլին և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայֆին օրեր առաջ հանդիպել են Փարիզում և քննարկել Նեյմարի` «Չելսի» հավանական տեղափոխության մանրամասները։ Նշվում է, որ «Չելսին» Նեյմարին ցանկացել է գնել դեռևս 2021 թ. ամռանը, […]

Չելսին պատրաստ է աստղաբաշխական գումարի դիմաց գնել Ֆելիշի ամբողջական տրանսֆերը

«Չելսին» պատրաստ է գնել «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաու Ֆելիշի տրանսֆերային ամբողջական իրավունքնեը, ով այժմ վարձավճարով է հանդես գալիս լոնդոնյան ակումբի կազմում։ Ինչպես տեղեկացնում է Cadena SER-ը, «ազնվականները» գործարքի դիմաց պատրաստ են 80 մլն եվրո վճարել «հնդկացիներին»։ «Վստահ եմ` Ժոաուն չի վերադառնա «Ատլետիկո»։ Ընդ որում, դա կախված չէ Դիեգո Սիմեոնեի` մադրիդյան ակումբը լքելուց կամ չլքելուց։ «Ատլետիկոյում» […]

Հալանդ. «Սիթին «մենք» ենք, ոչ թե «ես»»

Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «քաղաքաբնակների» հարձակվող Էրլինգ Հալանդը. ««Սիթին» «մենք» ենք, ոչ թե «ես»։ Մենք չեմպիոնակամ հանդիպում անցկացրինք. այդպես կարող եմ ասել։ Ընդմիջմանը Պեպը որոշակի վերադասավորումներ կատարեց։ Վերջիվերջո, մենք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենք, և մենք պետք է նրանցից առավելագույնը քաղենք, […]

Բենֆիկան հյուրընկալվելիս վստահ խաղով հաղթեց Բրյուգեին🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բենֆիկան» հյուրընկալվելիս մրցեց բելգիական «Բրյուգեի» դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում հյուրերն ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ «Արծիվերին» հաղթանակ պարգևեցին Ժոաու Մարիուի և Դավիդ Ներեսի խփած գոլերը։ Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բորուսիա Դորտմունդը համառ պայքարում հաղթեց Չելսիին🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, որն ավարտվեց դորտմունդյան ակումբի հաղթանակով` 1:0 հաշվով։ Էդին Թերզիչի թիմին հաղթանակ պարգևեց 63-րդ րոպեին Կարիմ Ադեյեմիի խփած միակ գոլը։ Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «դեղինների» դարպասապահ Գրեգոր Կոբելը` կատարելով 8 սեյվ։ Հավելենք, որ […]

Ռեալը գերվստահ խաղով ջախջախեց Էլչեին` կրճատելով միավորների տարբերությունը Բարսելոնայից🎥

Իսպանական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Էլչեի» դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան Մարկո Ասենսիոն ու Լուկա Մոդրիչը։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 48 միավոր և զբաղեցնում […]

1 919 920 921 922 923 2,106