Ռեալը գերվստահ խաղով ջախջախեց Էլչեին` կրճատելով միավորների տարբերությունը Բարսելոնայից🎥

Ռեալը գերվստահ խաղով ջախջախեց Էլչեին` կրճատելով միավորների տարբերությունը Բարսելոնայից🎥

16/02/2023 - 01:53

Իսպանական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Էլչեի» դեմ։

Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման, մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան Մարկո Ասենսիոն ու Լուկա Մոդրիչը։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Արքայական» ակումբն առաջնության առաջատար «Բարսելոնային» զիջում է 8 միավորով։

«Էլչեն», 9 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023