Բորուսիա Դորտմունդը համառ պայքարում հաղթեց Չելսիին🎥

Բորուսիա Դորտմունդը համառ պայքարում հաղթեց Չելսիին🎥

16/02/2023 - 01:57

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, որն ավարտվեց դորտմունդյան ակումբի հաղթանակով` 1:0 հաշվով։

Էդին Թերզիչի թիմին հաղթանակ պարգևեց 63-րդ րոպեին Կարիմ Ադեյեմիի խփած միակ գոլը։

Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «դեղինների» դարպասապահ Գրեգոր Կոբելը` կատարելով 8 սեյվ։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023