Author Archives: Miqayel

Միլանը հյուրընկալվելիս համառ պայքարում հաղթեց Մոնցային 🎥

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Մոնցայի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «ռոսոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեց 31-րդ րոպեին Ժունիոր Մեսիասի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ «Մոնցան», 29 միավորով, 10-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Օսասունա – Ռեալ Մադրիդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցի «Օսասունայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Չելսիի ազատ անկումը շարունակվում է. «ազնվականները» պարտվեցին նաև Սաութհեմպտոնին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց առաջնության հետնապահ «Սաութհեմպտոնի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «սրբերը» հաղթեցին 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 45+1-րդ րոպեին խփեց «Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ջեյմս Վորդ-Պրոուզը` տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ Հանդիպման հերոսներից դարձավ նաև հյուրերի դարպասապահ Գևին Բազունուն` կատարելով […]

Weekend-ի սայթաքումը. Ման. Սիթին միավորներ կորցրեց Նոթինգհեմ Ֆորեսթի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ «Քաղաքաբնակները» հանդիպման ողջ ընթացքում ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և 41-րդ րոպեին Բերնարդու Սիլվայի խփած գոլի շնորհիվ էլ հաղթում էին մրցակցին։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Պեպ Գվարդիոլայի թիմը […]

Դրամա Բիրմինգհեմում. Արսենալը 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Աստոն Վիլլայի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Բիրմինգհեմցիները պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «զինագործների» համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին Օլի Վոթկինսի ջանքերով բացեցին հաշիվը։ Տանտերերի ուրախությունը բավական կարճ տևեց. Միկել Արտետայի թիմը 16-րդ րոպեին խփեց պատասխան գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց Բուկայո Սական։ Նախքան ընդմիջում «Վիլլայի» ֆուտբոլիստները կրկին առաջ […]

Կատարցի շեյխը Ման. Յունայթեդը գնելու համար աստղաբաշխական առաջարկ է կատարել

«Մանչեսթեր Յունայթեդը», հնարավոր է, շուտով նոր սեփականատեր ունենա։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատարցի շեյխ Ժասիմ բին Համադ Ալ Թանին պաշտոնական առաջարկ է կատարել` «կարմիր սատանաների» բաժնետոմսերի 100%-ը գնելու համար։ Ըստ L’Equipe-ի և Eurosport-ի լրագրող Լոյիկ Տանզիի տեղեկությունների` 41-ամյա շեյխը պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքին վճարել 4.5 մլրդ եվրո։ Այդուհանդերձ, Գլեյզերներն ակումբի […]

Չելսիի և Նյուքասլի նախկին ֆուտբոլիստը հայտնաբերվել է մահացած

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 6-ին` վաղ առավոտյան` Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, 7.8 մագնիտուտով աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ։ Փետրվարի 6-ից անհետ կորած էր համարվում թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Հաթայսփոր» ակումբի հարձակվող Քրիստիան Աթսուն։ Հաթայ քաղաքը նույնպես մեծ վնասներ է կրել երկրաշարժի հետևանքով, որտեղ մահացել է 5000 […]

Եվրոպական գրանդը հետաքրքրված է Ժոզե Մոուրինիոյի ծառայություններով

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին, հնարավոր է, շուտով տեսնենք ՊՍԺ-ի ղեկին։ Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, փարիզյան ակումբի ղեկավարության մարտավարական գծով խորհրդական Լուիշ Կամպուշը կապվել է «Յուրահատուկի» հետ` քննարկելով հավանական համագործակցության մանրամասները։ Հատկանշական է, որ արդեն կան տեղեկություններ, որ եթե «Պարի Սեն-Ժերմենը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չկարողանա հաղթահարել «Բավարիայի» արգելքն, ակումբը պաշտոնանկ է անելու ներկայիս […]

Ռոնալդուի երկու գոլային փոխանցումները նպաստեցին Ալ Նասրի հաղթանակին Ալ Թավունի դեմ խաղում🎥

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ալ Նասրը» մրցեց «Ալ Թավունի» դեմ` հաղթելով 2:1 հաշվով։ «Ալ Նասրի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։ Պորտուգալացի ֆուտբոլիստը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Աբդուռահման Ղարիբին ու Աբդուլա Մադուին։ Նշենք, որ «Ալ Թավունի» միակ գոլը խփեց «Ռեալի» նախկին սան Ալվարո […]

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Բարսելոնայի կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» կոռուպցիոն սկանդալի եզրին է, որի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Երկու օր առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ «բլաուգրանան» 2016-18 թթ. ընթացքում մաս-մաս 1.4 մլն եվրո է վճարել DANSIL 95 խորհրդատվական ընկերության սեփականատեր Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային, ով այդ ժամանակ զբաղեցնում էր նաև Իսպանիայի մրցավարական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։ Այնուհետև, հայտնի […]

1 917 918 919 920 921 2,106