ՊՍԺ-ն 2023 թ. արդեն ավելի շատ պարտություն է կրել, քան ողջ 2022 թվականին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Բավարիային»։ Փարիզյան ակումբը 2023 թվականին կրել է արդեն 5 պարտություն` ավելի շատ, քան ողջ 2022 թվականին։ «Պարի Սեն-Ժերմենը» 2022 թ. անցկացրած 46 հանդիպումների շրջանակում կրել էր միայն 4 պարտություն։ Նշենք, որ տարեսկզբից ի վեր ՊՍԺ-ն, բացի «Բավարիայից», պարտվել է նաև «Լանսին» (Լիգա 1, 1:3), […]