Մարմնամարզություն. Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն🎥
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթանում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` ապրիլի 16-ին, կայացավ հենացատկի եզրափակիչը, որի շրջանակում փայլուն հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը։ 30-ամյա մարմնամարզիկը, հավաքելով 15.033 միավոր, դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Նշենք, որ Արթուր Դավթյանն ապրիլի 15-ին էլ, 14.266 միավորով, նժույգ թափեր վարժությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Վահագն Դավթյանն էլ, վաստակելով 14.733 միավոր, օղակներ վարժությունում […]