Ռեալը վստահ խաղով  հաղթեց Կադիսին🎥

Ռեալը վստահ խաղով հաղթեց Կադիսին🎥

16/04/2023 - 01:19

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Կադիսի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տոտալ առավելություն և մրցակցին հաղթեց 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեցին Նաչոյի և Մարկո Ասենսիոյի խփած գոլերը։

Հանդիպման հերոսներից դարձավ «Կադիսի» դարպասպահ Դավիդ Խիլը, ով կատարեց 9 սեյվ։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 62 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։

«Կադիսը», 31 միավորով, 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023