Մարմնամարզություն. Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն🎥

Մարմնամարզություն. Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն🎥

16/04/2023 - 15:26

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթանում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

Այսօր` ապրիլի 16-ին, կայացավ հենացատկի եզրափակիչը, որի շրջանակում փայլուն հանդես եկավ Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը։

30-ամյա մարմնամարզիկը, հավաքելով 15.033 միավոր, դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Նշենք, որ Արթուր Դավթյանն ապրիլի 15-ին էլ, 14.266 միավորով, նժույգ թափեր վարժությունում դարձել է բրոնզե մեդալակիր։

Վահագն Դավթյանն էլ, վաստակելով 14.733 միավոր, օղակներ վարժությունում դարձավ արծաթե մեդալակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023