Բարսելոնան, հանուն Մեսսիի և Գյունդողանի, պատրաստ է վաճառել կիսապաշտաններից մեկին

Բարսելոնան, հանուն Մեսսիի և Գյունդողանի, պատրաստ է վաճառել կիսապաշտաններից մեկին

15/04/2023 - 14:56

«Բարսելոնան» փորձում է անել ամեն ինչ` ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լուրջ համալրումներ ունենալու համար։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, հանուն Լեո Մեսսիի (ՊՍԺ) և Իլկայ Գյունդողանի («Մանչեսթեր Սիթի») հետ պայմանագիր կնքելուն` «բլաուգրանան» պատրաստ է վաճառել Ֆրանկ Կեսիեին։

Աղբյուրի փոխանցմամբ` «կապտանռնագույնները» փորձում են օգտագործել իվուարցի կիսապաշտպանի լավ հեղինակությունն ու նրան վաճառել նվազագույնը 25-30 մլն եվրոյի դիմաց։

Նշվում է, որ այդ գումարը կատալոնական ակումբին լրջորեն կօգնի կարգավորել ֆինանսական խնդիրները։

Հավելենք, որ կան տեղեկություններ, որ «Բարսելոնան» արդեն պայմանագիր է կնքել Գյունդողանի հետ, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտին դառնալու է ազատ գործալալ։

Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա վերջինս նույնպես ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո դառնալու է ազատ գործակալ, և «բլաուգրանան» փորձելու է նրան վերադարձնել հարազատ ակումբ։

Ավելացնենք, որ Ֆրանկ Կեսիեն «Բարսելոնայի» շարքերը համալրել է ընթացիկ մրցաշրջանից առաջ, որի կազմում մինչ օրս անցկացրել է 35 հանդիպում` դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023