Մբապեի ու Մեսսիի զարգացրած հիասքանչ գոլային գրոհը Լանսի դեմ խաղում🎥

Մբապեի ու Մեսսիի զարգացրած հիասքանչ գոլային գրոհը Լանսի դեմ խաղում🎥

16/04/2023 - 10:34

Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լանսի» դեմ` հաղթելով 3:1 հաշվով։

Հանդիպման 30-րդ րոպեին փարիզյան ակումբի առաջատարներ Կիլիան Մբապեն և Լեո Մեսսին հիանալի գրոհ զարգացրին, որը եզրափակեց արգենտինացի հարձակվողը` հաշիվը դարձնելով 3:0։

Նշենք, որ այդ դրվագում Մբապեն վերջին փոխանցումը Մեսսիին կատարեց կրնկով։

Այս հաղթսնակից հետո ՊՍԺ-ն վաստակեց 72 միավոր և գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։

«Լանսը», 63 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023