Աստոն Վիլլան շարունակում է փայլել` ջախջախելով Նյուքասլին🎥

Աստոն Վիլլան շարունակում է փայլել` ջախջախելով Նյուքասլին🎥

15/04/2023 - 21:25

Անգլիական Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց և «կաչաղակներին» ջախջախեց 3:0 հաշվով։

Ունայի Էմերիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Օլի Վոթկինսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջեյքոբ Ռեմզին։

Նշենք, որ Վոթկինսը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 14 գոլ և լավագույն ռմբարկուների պայքարում «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելիի հետ կիսում է 5-6-րդ հորիզոնականը։

Ավելացնենք, որ «Վիլլան» Պրեմիեր լիգայի շրջանակում տոնեց 5-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակեց 50 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Նյուքասլը», 56 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023