Քրիստոֆ Գալտիեն բերման է ենթարկվել

Քրիստոֆ Գալտիեն բերման է ենթարկվել

30/06/2023 - 16:00

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ու նրա որդին` Ջոն Վալովիչ-Գալտիեն, հունիսի 30-ին, ռասայական կամ կրոնական հողի վրա խտրականության կասկածանքով, բերման են ենթարկվել ոստիկանության կողմից։

Աղբյուրի փոխանցմամբ` Գալտիեները ոստիկանական բաժանմունքում հենց այդ կասկածանքով էլ ցուցմունք են տվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քրիստոֆ Գալտիեն «Նիցցայում» աշխատելու տարիներին ակումբի սպորտային տնօրեն Ժուլիեն Ֆուրնիեի հետ ունեցած առանձնազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ «թիմում չենք կարող այդքան շատ սևամորթներ և մուսուլմաններ ունենալ»։

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ֆրանսիացի մասնագետին կատարվածի համար սպառնում է 3 տարվա ազատազրկում։

Այդ ամենին զուգահեռ, Քրիստոֆ Գալտիեն ու նրա ընտանիքի անդամենը սպանության սպառնալիքներ են ստացել, ինչից հետո նրանք հայտնվել են ոստիկանության հսկողության տակ։

Հավելենք, որ Քրիստոֆ Գալտիեն «Նիցցան» մարզել է 2021-22 թթ.։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023