Պաշտոնական. Սամուել Ումտիտին հեռացավ Բարսելոնայից

Պաշտոնական. Սամուել Ումտիտին հեռացավ Բարսելոնայից

01/07/2023 - 00:03

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբը խզել է կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիի հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում էր 2026 թ. հունիսի 30-ին։

Ֆրանսիացի պաշտպանը «բլաուգրանայի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 133 խաղում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է իտալական Ա սերիան ներկայացնող «Լեչչեի» կազմում` դաշտ դուրս գալով 25 անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023