Author Archives: Miqayel

Պաշտոնական. Չելսին 7 տարվա պայմանագիր կնքեց Բրայթոնի դարպասապահի հետ

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Բրայթոնի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ազնվականները» գործարքի դիմաց «ճայերին» վճարել են 20+5 մլն ֆունտ (մոտ 29 մլն եվրո)։ Կողմերը կնքել են 7 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ 25-ամյա դարպասապահը «Բրայթոնի» սան է, որի […]

Փյունիկ – Բուդյո Գլիմտ դիմակայության ժամանակացույցը

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Փյունիկն» ընդհանուր դիմակայությունում 4:2 հաշվով հաղթեց շվեդական «Կալմարին»։ Մրցաշարի որակավորման երրորդ փուլում Եղիշե Մելիքյանի թիմը մրցելու է Նորվեգիան ներկայացնող «Բուդյո Գլիմտի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին` Նորվեգիայի Բուդյո քաղաքի «Ասպմիրա» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումն` օգոստոսի 17-ին` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Նշենք, որ երկու հանդիպումների մեկնարկն էլ […]

Վոլֆսբուրգի պաշտպանը խոշոր գումարի դիմաց կտեղափոխվի Տոտենհեմ

«Վոլֆսբուրգի» կենտրոնական պաշտպան Միկի վան դե Վենը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «խցանները» «գայլերին» վճարելու են 50 մլն եվրո։ Այդ գումարը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ 22-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլին մինչև 2028 […]

Էդուարդ Սպերցյանն առաջին գոլը խփեց 2023/24 մրցաշրջանում 🎥

Ռուսական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Պարի ՆՆ»-ի դեմ։ 29-րդ րոպեին «ցլերը» վաստակեցին 11-մետրանոց, որը դիպուկ իրացրեց Էդուարդ Սպերցյանը` բացելով հաշիվը։ Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. Վալենսիայի կիսապաշտպանը տեղափոխվեց Միլան

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Վալենսիայի» կիսապաշտպան Յունուս Մուսային։ Կոմղերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «ռոսոներիները» «չղջիկներին» վճարել են 20 մլն եվրո։ հավելենք, որ ամերիկացի ֆուտբոլիստը «Վալենսիայի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 108 խաղում դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ […]

Բարսելոնան ավարտին է հասցրել գերմանական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկի տրանսֆերը

Գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող «Ֆրայբուրգի» երիտասարդական թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Նոա Դարվիխը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կամզում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «բալուգրանան» ավարտի է հասցրել 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս։ Նշենք, որ Դարվիխը համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։ Վերջինս «Ֆրայբուրգի» համակարգում հանդես է գալիս 2017 թվականից, որի Մ-17 […]

Պաշտոնական. Չելսին խոշոր տրանսֆեր իրականացրեց

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Մոնակոյի» կենտրոնական պաշտպան Աքսել Դիսասիին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2029 թ. հունիսի 30-ը, իսկ «ազնվականները» մոնեգասկյան ակումբին գործարքի դիմաց վճարել են 45 մլն եվրո։ Նշենք, որ Դիասին «Մոնակոյի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից` անցկացրած 129 խաղում դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման […]

Սելարայանի գործարքը դարձել է Ալ Ֆաթեհի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը «Կալամբուս Քրյուից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհ»։ Սկզբնական շրջանում որևէ տեղեկություն չկար, թե «Ալ Ֆաթեհը» որքան գումար է վճարել 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։ Այդուհանդերձ, հեղինակավոր Tranafermarkt կայքին հայտնի է դարձել, թե սաուդարաբական ակումբը որքան գումար է վճարել գործարքի դիմաց։ Աղբյուրի փոխանցմամբ` Սաուդյան Արաբիայի Ալ […]

Ման. Սիթին ռեկորդային տրանսֆեր է ավարտին հասցրել

«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «քաղաքաբնակները» «ցլերին» վճարելու են 90 մլն եվրո։ Այդ գումարը չի ներառելու որևէ հավելավճար. գերմանական ակումբն այն ստանալու է միանվագ։ Աղբյուրի փոխանցմամբ` տրանսֆերն ավարտին հասցնելու համար ակումբներն արդեն ստորագրել են բոլոր […]

Ալաշկերտը դրամատիկ պայքարում լքեց Կոնֆերենցիաների լիգայի հետագա պայքարը🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց հունգարական «Դեբրեցենի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Վահե Գևորգյանի թիմը պարտվել էր 0:1 հաշվով։ Առաջ ընկնելով` նշենք, որ պատասխան հանդիպումը պարզապես գերլարված պայքարում անցավ։ Հանդիպման հիմանական ժամանակում «Ալաշկերտը» հաղթեց 2:1 հաշվով։ Երևանյան ակումբի գոլերը խփեցին Վիտալի Ուստինովն ու Միմտուն, իսկ «Դեբրեցենի» կազմից աչքի ընկավ […]

1 781 782 783 784 785 2,107