Պաշտոնական. Վալենսիայի կիսապաշտպանը տեղափոխվեց Միլան

Պաշտոնական. Վալենսիայի կիսապաշտպանը տեղափոխվեց Միլան

04/08/2023 - 21:37

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Վալենսիայի» կիսապաշտպան Յունուս Մուսային։

Կոմղերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «ռոսոներիները» «չղջիկներին» վճարել են 20 մլն եվրո։

հավելենք, որ ամերիկացի ֆուտբոլիստը «Վալենսիայի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 108 խաղում դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Վերջում ավելացնենք, որ «Միալնն» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ արդեն 8 տրանսֆեր է իրականցրել և, բացի Մուսայից, ձեռք է բերել նաև Քրիստիան Պուլիշիչին, Սամու Չուկվուեզեին, Տիջանի Ռեյնդերսին, Ռուբեն Լոֆթուս-Չիկին, Նոա Օկաֆորին, Լուկա Ռոմերոյին և Մարկո Սպորտիելոյին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023