ԵԼ. «Ասթոն Վիլան» փայլուն խաղով ջախջախեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»` դուրս գալով եզրափակիչ 🎥
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում «Ասթոն Վիլան» անգլիական դիմակայության պատասխան խաղում սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
Առաջին մրցավեճում «Ֆորեսթն» առավելության էր հասել 1:0 հաշվով։
Պատասխան խաղում Բիրմինգհեմը ներկայացնող ակումբից դուբլ գրանցեց թիմի ավագ Ջոն Մաքգինը, մեկական գոլ խփեցին Օլի Վոթքինսն ու Էմիլիանո Բուենդիան։
Այսպիսով, «Վիլան» դիմակայությունում հաղթեց 4:1 հաշվով` 44 տարի անց դուրս գալով եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ։
Անգլիական ակումբը 1982թ. Եվրոպական չեմպիոնների գավաթի (խմբ.` ներկայիս Չեմպիոնների լիգան) եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել էր «Բավարիային»։
«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարիերայում 6-րդ անգամ է հասնում Եվրոպա լիգայի եզրափակիչ։ Նախորդ 5 դեպքերից 4-ում բասկ մասնագետի ակումբները նվաճել են տիտղոսը։ 2019թ. միայն «Արսենալն» է պարտվել վճռորոշ խաղում` 1:4 հաշվով զիջելով «Չելսիին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml