Author Archives: Miqayel

Հայաստան – Խորվաթիա հանդիպումից առաջ Գևորգ Ղազարյանին նվիրված հատուկ միջոցառում տեղի կունենա

Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Հանրապետական» մարզադաշտում հավաքված երկրպագուները հանդիպման մեկնարկից առաջ հնարավորություն կունեն շնորհակալություն հայտնել Գևորգ Ղազարյանին։ Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպումից առաջ կկայանա նաև փոքրիկ արարողություն, որի ընթացքում Ղազարյանը հրաժեշտ կտա երկրպագուներին: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ղազարյանը […]

Պաշտոնական. Հանսի Ֆլիկը հեռացվեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Հանսի Ֆլիկը հեռացվել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Գերմանիայի ֆուտբոլի միության ղեկավարությունը կազմակերպության ղեկավար Բերնդ Նոյենդորֆի առաջարկով որոշել է անհապաղ պաշտոնանկ անել 58-ամյա մասնագետին։ Ֆլիկի հետ պաշտոնանկ են արվել նաև նրա օգնականներ Մարկուս Զորգն ու Դանի Ռյոլը։ Հաղորդվում է, որ սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայի դեմ կայանալիք ընկերական խաղում «բունդեսմանշաֆթի» […]

Հյ. Մակեդոնիայի կիսապաշտպանի հիասքանչ գոլը տուգանայինի իրացումից հետո Իտալիայի դեմ խաղում 🎥

Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Իտալիայի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Տանտերերի միակ գոլը 81-րդ րոպեին խփեց Էնիս Բարդին` տուգանայից կատարած հիասքանչ հարվածով գնդակն ուղարկելով Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Իտալիան կրկին խնդիրներ ունի` չկարողանալով կոտրել Հյ. Մակեդոնիայի դիմադրությունը 🎥

Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Սկուադրա աձուրիի» կազմից 47-րդ րոպեին հաշիվը բացեց Չիրո Իմոբիլեն, իսկ տանտերերի պատասխան գնդակը 81-րդ րոպեին խփեց Էնիս Բարդին։ Նշենք, որ C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Ուկրաինա 1:1 Անգլիա […]

Գերմանիայի կատարյալ ֆիասկոն! Ճապոնիան ջախջախեց «բունդեսմանշաֆթին» 🎥

Գերմանիայի հավաքականը շարունակում է պատրատսվել 2024 թ. Եվրոպայի տնային առաջնությանը` Վոլֆսբուրգի «Ֆոլքսվագեն Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացնելով Ճապոնիայի ընտրանու հետ։ «Բունդեսմանշաֆթը» կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց` 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրելով։ Ծագող արևի երկրի ներկայացուցիչների գոլերը խփեցին Իտո Ձյունիան, Այասե Ուեդան, Տակումա Ասանոն ու Աո Տանական։ Հանսի Ֆլիկի թիմի միակ գնդակն էլ գրանցվեց Լերոյ Սանեի անվան դիմաց։ […]

Հայաստան – Խորվաթիա մրցավարական անձնակազմը

Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Կլեման Տյուրպեն Եզրային մրցավարներ – Նիկոլա Դանո, Սիրիլ Մունյե Չորրորդ մրցավար – Ժերոմ Բրիզար VAR համակարգի պատասխանատուներ – Էրիկ Բատելիե, Ռյուդի Բյուկե Նշենք, որ բոլոր […]

Դրամա Պրիշտինայում. Կոսովոն 90+5-րդ րոպեին միավոր խլեց Շվեյցարիայից🎥

Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Շվեյցարիայի հավաքականը I խմբի շրջանակում Պրիշտինայում հյուրընկալվելիս մրցեց Կոսովոյի դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռեմո Ֆրոյլերը, իսկ կոսովարների գոլերը խփեց Վեդաթ Մուրիքին, ով նույնպես իր անվան դիմաց դուբլ գրանցեց։ Հատկանշական է, որ 29-ամյա հարձակվողն իր թիմին պարտությունից փրկեց 90+5-րդ […]

Խորվաթիայի հավաքականը հայերենով ողջունել է Հայաստանին 📸

Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ Խորվաթիայի հավաքականն արդեն ժամանել է Երևան։ «Շախմատայինների» մամուլի ծառայությունը X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել և հայերենով ողջունել Հայաստանի հավաքականին։ Նշենք, որ ի պատասխան դրան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ մրցակցին ողջունել է խորվաթերենով։ Հավելենք, որ Հայաստան – Խորվաթիա […]

Վրաստանի հավաքականը կրել է պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը

Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Վրաստանի հավաքականը A խմբի շրջանակում սեփական հարկի տակ 1:7 հաշվով խայտառակ պարտություն կրեց Իսպանիայի հավաքականից։ Վրաստանի հավաքականը կրել է պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր 2005 թ., երբ վրացիներն ԱԱ-2006-ի որակավորման փուլում զիջել էին Դանիային։ Հավելենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլում Վիլի Սանյոլի թիմը, վաստակած, 4 միավորով, A խմբում […]

Պաշտոնական. Ֆիլիպե Կոուտինիոն փոխեց ակումբային գրանցումը

Ինչպես տեղեկացնում է Կատարի Աստղերի լիգան ներկայացնող «Ալ Դուհայիլի» մամուլի ծառայությունն, ակումբը վարձակալել է «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին։ Կողմերը վարձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որը չի պարունակում գնման իրավունք։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ալ Դուհայիլը» վճարելու է 31-ամյա ֆուտբոլիստի ողջ աշխատավարձը։ Նշենք, որ բրազիլացի կիսապաշտպանն «Աստոն Վիլլայի» շարքերը […]

1 750 751 752 753 754 2,107