Իտալիան կրկին խնդիրներ ունի` չկարողանալով կոտրել Հյ. Մակեդոնիայի դիմադրությունը 🎥

Իտալիան կրկին խնդիրներ ունի` չկարողանալով կոտրել Հյ. Մակեդոնիայի դիմադրությունը 🎥

10/09/2023 - 12:36

Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։

«Սկուադրա աձուրիի» կազմից 47-րդ րոպեին հաշիվը բացեց Չիրո Իմոբիլեն, իսկ տանտերերի պատասխան գնդակը 81-րդ րոպեին խփեց Էնիս Բարդին։

Նշենք, որ C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ուկրաինա 1:1 Անգլիա

Խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Անգլիա – 13 միավոր
  2. Ուկրաինա (անցկացրած 4 խաղ) – 7 միավոր
  3. Իտալիա (անցկացրած 3 խաղ) – 4 միավոր)
  4. Հյ. Մակեդոնիա (անցկացրած 4 խաղ) – 4 միավոր
  5. Մալթա (անցկացրած 4 խաղ) – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023