Հայաստան – Խորվաթիա հանդիպումից առաջ Գևորգ Ղազարյանին նվիրված հատուկ միջոցառում տեղի կունենա

Հայաստան – Խորվաթիա հանդիպումից առաջ Գևորգ Ղազարյանին նվիրված հատուկ միջոցառում տեղի կունենա

10/09/2023 - 19:58

Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, «Հանրապետական» մարզադաշտում հավաքված երկրպագուները հանդիպման մեկնարկից առաջ հնարավորություն կունեն շնորհակալություն հայտնել Գևորգ Ղազարյանին։

Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպումից առաջ կկայանա նաև փոքրիկ արարողություն, որի ընթացքում Ղազարյանը հրաժեշտ կտա երկրպագուներին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ղազարյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։

Հավելենք, որ Հայաստան – Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023