Պաշտոնական. Ֆիլիպե Կոուտինիոն փոխեց ակումբային գրանցումը

Պաշտոնական. Ֆիլիպե Կոուտինիոն փոխեց ակումբային գրանցումը

09/09/2023 - 16:04

Ինչպես տեղեկացնում է Կատարի Աստղերի լիգան ներկայացնող «Ալ Դուհայիլի» մամուլի ծառայությունն, ակումբը վարձակալել է «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին։

Կողմերը վարձակալական պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որը չի պարունակում գնման իրավունք։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «Ալ Դուհայիլը» վճարելու է 31-ամյա ֆուտբոլիստի ողջ աշխատավարձը։

Նշենք, որ բրազիլացի կիսապաշտպանն «Աստոն Վիլլայի» շարքերը համալրել է 2022 թ. հունվարին, որի կազմում անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Կոուտինիոն առավել հայտնի է «Լիվերպուլի» (2013-18 թթ., 201 հանդիպում, 54 գոլ, 45 ասիստ), «Բարսելոնայի» (2018-22 թթ., 106 հանդիպում, 25 գոլ, 14 ասիստ) և «Բավարիայի» (վարձակալություն, 2019/20 մրցաշրջան, 38 հանդիպում, 11 գոլ, 9 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023