Խորվաթիայի հավաքականը հայերենով ողջունել է Հայաստանին 📸

Խորվաթիայի հավաքականը հայերենով ողջունել է Հայաստանին 📸

10/09/2023 - 00:40

Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։

Խորվաթիայի հավաքականն արդեն ժամանել է Երևան։

«Շախմատայինների» մամուլի ծառայությունը X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել և հայերենով ողջունել Հայաստանի հավաքականին։

Նշենք, որ ի պատասխան դրան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ մրցակցին ողջունել է խորվաթերենով։

Հավելենք, որ Հայաստան – Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023