Դրամա Պրիշտինայում. Կոսովոն 90+5-րդ րոպեին միավոր խլեց Շվեյցարիայից🎥

Դրամա Պրիշտինայում. Կոսովոն 90+5-րդ րոպեին միավոր խլեց Շվեյցարիայից🎥

10/09/2023 - 11:11

Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Շվեյցարիայի հավաքականը I խմբի շրջանակում Պրիշտինայում հյուրընկալվելիս մրցեց Կոսովոյի դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։

Հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռեմո Ֆրոյլերը, իսկ կոսովարների գոլերը խփեց Վեդաթ Մուրիքին, ով նույնպես իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Հատկանշական է, որ 29-ամյա հարձակվողն իր թիմին պարտությունից փրկեց 90+5-րդ րոպեին։

Նշենք, որ այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Ռումինիա 1:1 Իսրայել

Անդորրա 0:0 Բելառուս

5-րդ տուրից հետո I խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Շվեյցարիա – 11 միավոր
  2. Ռումինիա – 9 միավոր
  3. Իսրայել – 8 միավոր
  4. Բելառուս – 4 միավոր
  5. Կոսովո – 4 միավոր
  6. Անդորրա – 2 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023