Author Archives: Miqayel

Էդուարդ Սպերցյանի բիլիարդային հարվածով խփած գոլը Ռոստովի դեմ խաղում 🎥

Ռուսական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Ռոստովի» դեմ։ Հանդիպման 50-րդ րոպեին «ցլերի» կազմից բիլիարդային հարվածով աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը և կրճատեց հաշիվն` այն դարձնելով 1:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Թրիլլեր «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդը 90+7-րդ րոպեին հաղթանակ կորզեց Բրենթֆորդի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Մանկունյական ակումբն առաջին կեսը բավական անհաջող անցկացրեց և թույլ տվեց 26-րդ րոպեին հյուրերին բացել հաշիվը. աչքի ընկավ Մաթիաս Յենսենը։ Երկրորդ խաղակեսում «կարմիր սատանաներն» ունեին խաղային տոտալ առավելություն, սակայն տևական ժամանակ չէին կարողանում խփել պատասխան գնդակը։ Թվում էր` Էրիկ Տեն Հագի թիմը հերթական […]

Բելինգհեմը կրկին փայլում է. Ռեալը ջախջախեց Օսասունային 🎥

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` Պամպլոնայից ժամանած հյուրերին ջախջախելով 4:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից կրկին փայլեց Ջուդ Բելինգհեմը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Անգլիացի ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 8 խաղում խփել է արդեն 8 գոլ և գլխավորում […]

Գիրասիի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը! Շտուտգարտը կամային հաղթանակ տոնեց Վոլֆսբուրգի դեմ խաղում🎥

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ։ «Գայլերը» 34-րդ րոպեին Յանիկ Գերհարդի խփած գոլի շնորհիվ տևական ժամանակ հաղթում էին, սակայն «շվաբների» հիմնական հարվածային ուժ Սերու Գիրասին 66-82-րդ րոպեների ընթացքում երեք գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը, դարձավ հեթ-տրիկի հեղինակ` 3:1 հաշվով հաղթանակ պարգևելով «Շտուտգարտին»։ Գվինեացի հարձակվողը Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 7 խաղում խփել է […]

Ինտերը միավորներ կորցրեց` բաց թողնելով երկու գնդակի առավելությունը 🎥

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ։ «Ներաձուրիները» բավական վստահ սկսեցին հանդիպումն ու բավական արագ երկու գնդակի առավելություն ստացան. 11-րդ և 13-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ֆրանչեսկո Աչերբին ու Լաուտարո Մարտինեսը։ Այդուհանդերձ, հյուրերը կարողացան հետ բերել երկու գնդակի կորուստն ու ոչ-ոքի կորզել։ Տիագո Մոտայի թիմի գոլերը խփեցին Ռիկարդո Օրսոլինին ու […]

Տոտենհեմը 10 ֆուտբոլիստներով հաղթեց Լութոն Թաունին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Լութոն Թաունի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «խթանները» հաղթեցին 1:0 հաշվով։ Անգե Պոստեկօղլուի թիմին հաղթանակ պարգևեց 52-րդ րոպեին Միկի վան դե Վենի խփած գոլը։ Նշենք, որ «Տոտենհեմը» 45+4-րդ րոպեին խաղում էր 10 ֆուտբոլիստներով. Իվ Բիսուման, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց […]

Ռիշարլիսոնի անհավատալի վրիպումը Լութոն Թաունի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցում է «Լութոն Թաունի» դեմ։ Արդեն 3-րդ րոպեին «խթանները» կարող էին բացել հաշիվը, սակայն Ռիշարլիսոնը վրիպեց անհավատալի դիրքից` չկարողանալով գրավել դատարկ դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Նաիր Տիկնիզյանի հիանալի անցումն ու ստեղծած գոլն Արտյոմ Ձյուբայի համար🎥

Ռուսական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Լոկոմոտկվը» Եկատերինբուրգում հյուրընկալվելիս մրցում է «Ուրալի» դեմ։ 5-րդ րոպեին «երկաթուղայինների» կազմից հարձակման ձախ եզրով հիանալի անցում ձեռնարկեց Նաիր Տիկնիզյանը, ով գնդակը փոխանցեց մրցակցի տուգանային հրապարակ, ինչից հետո այն անդրադարձավ «Ուրալի» դարպասապահ Իլյա Պոմազունից և հայտնվեց Արտյոմ Ձյուբայի մոտ. վերջինս դիպուկ հարվածով բացեց հաշիվը։ Նշենք, որ, ցավոք, անդրադարձի պատճառով Տիկնիզյանի անվան […]

Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Կեպա Արիսաբալագա («Ռեալ Մադրիդ»), Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա) Պաշտպաններ – Դանի Կարվախալ, Ֆրան Գարսիա (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ»), Խեսուս Նավաս […]

Վալենսիական թերթը Վինիսիուսին պատկերել է Պինոկիոյի քթով 📸

Վալենսիական Superdeporte թերթը «Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուսին պատկերել է իտալացի գրող Կարլո Կոլոդիի ստեղծած Պինոկիոյի քթով։ Ինչպես տեղեկացնում է As-ը, թերթն այդպես է վարվել բրազիլացի ֆուտբոլիստի` ռասիզմի վերաբերյալ հնչեցրած խոսքերի հետ կապված։ Իսպանական Լա լիգայի նախորդ խաղարկության 35-րդ տուրում կայացած «Վալենսիա» – «Ռեալ» (1:0) հանդիպման վերջնամասում Վինիսիուսն իր հասցեին ռասիստական արտահայտություններ է լսել, ինչից հետո […]

1 723 724 725 726 727 2,107