Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

07/10/2023 - 13:03

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

«Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Կեպա Արիսաբալագա («Ռեալ Մադրիդ»), Դավիդ Ռայա («Արսենալ», Անգլիա)

Պաշտպաններ – Դանի Կարվախալ, Ֆրան Գարսիա (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ»), Խեսուս Նավաս («Սևիլիա»), Էմերիկ Լապորտ («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ռոբին լե Նորման («Ռեալ Սոսիեդադ»), Պաու Տորես («Աստոն Վիլլա», Անգլիա), Ալեքս Բալդե («Բարսելոնա»), Դավիդ Գարսիա («Օսասունա»)

Կիսապաշտպաններ – Ռոդրի («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Մարտին Սուբիմենդի, Միկել Մերինո (երկուսն էլ` «Ռեալ Սոսիեդադ»), Գավի («Բարսելոնա»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ, Ֆրանսիա), Օյան Սանսեթ («Ատլետիկ Բիլբաո»)

Հարձակվողներ – Ալվարո Մորատա («Ատլետիկո Մադրիդ»), Խոսելու («Ռեալ Մադրիդ»), Լամին Յամալ, Ֆերրան Տորես (երկուսն էլ` «Բարսելոնա»), Յերեմի Պինո («Վիլյառեալ»), Նիկիո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո»), Միկել Օյարսաբալ («Ռեալ Սոսիեդադ»)

Նշենք, որ «Ատլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան Օյան Սանսեթն առաջին անգամ է հրավիրվել Իսպանիայի հավաքական։

Հավելենք, որ «ֆուրիա ռոխան» Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում հոկտեմբերի 12-ին կմրցի Շոտլանդիայի, իսկ հոկտեմբերի 15-ին` Նորվեգիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023