Գիրասիի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը! Շտուտգարտը կամային հաղթանակ տոնեց Վոլֆսբուրգի դեմ խաղում🎥

Գիրասիի հերթական ֆանտաստիկ բենեֆիսը! Շտուտգարտը կամային հաղթանակ տոնեց Վոլֆսբուրգի դեմ խաղում🎥

07/10/2023 - 19:50

Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ։

«Գայլերը» 34-րդ րոպեին Յանիկ Գերհարդի խփած գոլի շնորհիվ տևական ժամանակ հաղթում էին, սակայն «շվաբների» հիմնական հարվածային ուժ Սերու Գիրասին 66-82-րդ րոպեների ընթացքում երեք գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը, դարձավ հեթ-տրիկի հեղինակ` 3:1 հաշվով հաղթանակ պարգևելով «Շտուտգարտին»։

Գվինեացի հարձակվողը Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 7 խաղում խփել է արդեն 13 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Այս հաղթանակից հետո Սեբաստիան Հյոնեսի թիմը վաստակեց 18 միավոր և գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

«Վոլֆսբուրգը», 12 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023