Բելինգհեմը կրկին փայլում է. Ռեալը ջախջախեց Օսասունային 🎥

Բելինգհեմը կրկին փայլում է. Ռեալը ջախջախեց Օսասունային 🎥

07/10/2023 - 20:06

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` Պամպլոնայից ժամանած հյուրերին ջախջախելով 4:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմից կրկին փայլեց Ջուդ Բելինգհեմը, ով դարձավ դուբլի հեղինակ։

Անգլիացի ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 8 խաղում խփել է արդեն 8 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Սերուցքայինների» կազմից մեկական գոլ էլ խփեցին Վինիսիուսն ու Խոսելուն։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 24 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Օսասունան», 10 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023