Ինտերը միավորներ կորցրեց` բաց թողնելով երկու գնդակի առավելությունը 🎥

Ինտերը միավորներ կորցրեց` բաց թողնելով երկու գնդակի առավելությունը 🎥

07/10/2023 - 19:21

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ։

«Ներաձուրիները» բավական վստահ սկսեցին հանդիպումն ու բավական արագ երկու գնդակի առավելություն ստացան. 11-րդ և 13-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ֆրանչեսկո Աչերբին ու Լաուտարո Մարտինեսը։

Այդուհանդերձ, հյուրերը կարողացան հետ բերել երկու գնդակի կորուստն ու ոչ-ոքի կորզել։

Տիագո Մոտայի թիմի գոլերը խփեցին Ռիկարդո Օրսոլինին ու Ջոշուա Զիրկզեեն։

Այս ոչ-ոքիից հետո միլանյան ակումբը վաստակեց 19 միավոր և գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Բոլոնիան», 11 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023