Արսենալը կրկին երերում է. «զինագործները» պարտվեցին Նյուքասլին 🎥

Արսենալը կրկին երերում է. «զինագործները» պարտվեցին Նյուքասլին 🎥

05/11/2023 - 00:30

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արսենալը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «կաչաղակները» հաղթեցին 1:0 հաշվով։

Էդի Հաուի թիմին հաղթանակ պարգևեց 64-րդ րոպեին Էնթոնի Գորդոնի խփած միակ գոլը։

Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» վաստակեց 20 միավոր` բարձրանալով 6-րդ հորիզոնական։

«Արսենալը», Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում կրելով առաջին պարտությունը, մնաց 24 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023