Գործարքը կայացած է. Ինտերն ավարտին է հասցրել Բրյուգեի ֆուտբոլիստի տրանսֆերը
«Բրյուգեի» վինգեր Տեյջոն Բյուկենենը կարիերան կշարունակի «Ինտերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Ներաձուրիները» կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Բրյուգեին» վճարելու է 7 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։ 24-ամյա ֆուտբոլիստը հունվարի 3-ին կմեկնի Միլան, իսկ արդեն հաջորդ օրը բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Ինսայդեր […]