Արսենալը կրկին ձախողվում է` պարտվելով նաև Ֆուլհեմին 🎥

Արսենալը կրկին ձախողվում է` պարտվելով նաև Ֆուլհեմին 🎥

31/12/2023 - 19:59

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Քրեյվեն Քոդեջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ «զինագործները» կրկին ձախողվեցին և պարտվեցին 1:2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Բուկայո Սական, իսկ «հովեկներին» հաղթանակ պարգևեցին Ռաուլ Խիմենեսի ու Բոբի Դեկորդովա Ռիդի խփած գոլերը։

Այսպիսով, «Ֆուլհեմը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեց 24 միավոր և բարձրացավ 13-րդ հորիզոնական։

Միկել Արտետայի թիմը, Պրեմիեր լիգայի շրջանակում կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը, մնաց 40 միավորով և 20-րդ տուրի արդյունքներով նահանջեց 4-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023