Անկայուն Ման. Յունայթեդ! «Կարմիր սատանաները» պարտվեցին Նոթինգհեմ Ֆորեսթին 🎥

Անկայուն Ման. Յունայթեդ! «Կարմիր սատանաները» պարտվեցին Նոթինգհեմ Ֆորեսթին 🎥

31/12/2023 - 00:39

Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Սիթի Գրաունդ» մարզադաշտում մրցեցին «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «անտառապահները» հաղթեցին 2:1 հաշվով։

Նունու Էշպիրիտու Սանտուի թիմին հաղթանակ պարգևեցին Նիկոլաս Դոմինգեսի ու Մորգան Գիբս-Ուայթի խփած գոլերը։

«Կարմիր սատանաների» կազմից էլ աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը։

Այս հաղթանակից հետո «Նոթինգհեմ Ֆորեսթը» վաստակեց 20 միավոր` բարձրանալով 15-րդ հորիզոնական։

Մանկունյական ակումբը, 31 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023