Յուվենտուսը համառ պայքարում հաղթեց Ռոմային` կրճատելով միավորների տարբերությունն Ինտերից🎥

Յուվենտուսը համառ պայքարում հաղթեց Ռոմային` կրճատելով միավորների տարբերությունն Ինտերից🎥

31/12/2023 - 12:09

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի կենտրոնական և վերջին հանդիպումը կայացավ Թուրինի «Ալիանց» մարզադաշտում։

Հանդիպումն անցավ բավական լարված և համառ պայքարում, որի ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բյանկոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։

Մասիմիլիանո Ալեգրիի թիմին հաղթանակ պարգևեց 47-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոյի խփած միակ գոլը։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Նշենք, որ 18-րդ տուրի արդյունքներով թուրինյան ակումբն Ա սերիայի առաջատար «Ինտերից» 2 միավորով կրճատեց տարբերությունը. «ներաձուրիների» ակտիվում այժմ կա 45 միավոր։

«Ռոման», 28 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023