Էնդրիկը կազմել է իր կատարյալ ֆուտբոլիստին

Էնդրիկը կազմել է իր կատարյալ ֆուտբոլիստին

30/12/2023 - 12:07

Բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը ESPN-ի հետ զրույցում կազմել է իր կատարյալ ֆուտբոլիստին։

Ըստ Էնդրիկի` կատարյալ ֆուտբոլիստը պետք է ունենա Կիլիան Մբապեի արագությունը, Կրիշտիանու Ռոնալդուի ուժը, Լուկա Մոդրիչի ինտելեկտը, Ջուդ Բելինգհեմի դիմացկունությունը, Վինիսիուսի դրիբլինգը, Էնդրիկի եզրափակումը, Տոնի Կրոսի փոխանցումը և Աբել Ֆերեյրայի բնավորությունը։

Նշենք, որ Աբել Ֆերեյրան «Պալմեյրասի» գլխավոր մարզիչն է։

Հավելենք, որ Էնդրիկը «Պալմեյրասի» կազմում 2023 թ. բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 53 հանդիպում` դառնալով 14 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ 17-ամյա հարձակվողը 2024 թ. հուլիսին համալրելու է «Ռեալ Մադրիդի» շարքերը։ «Արքայական» ակումբը գործարքի դիմաց վճարել է 37,5 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023