Author Archives: Miqayel

Անչելոտի. «Բելինգհեմն ինձ հիշեցնում է Զիդանին»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին համեմատել է ֆրանսիացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի հետ. «Հուսով եմ` նա պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լայպցիգի» դեմ հանդիպմանը։ Երբ նա բաց էր թողնում հանդիպումները, մյուս ֆուտբոլիստները, ինչպես, օրինակ, Խոսելուն ու Բրահիմը, մեծ ծավալի աշխատանք կատարեցին։ Կան ասպեկտներ, որոնցում Բելինգհեմն ինձ հիշեցնում է […]

Չեմպիոնական Բայերը! Ալոնսոյի թիմը խոշոր հաշվով հաղթեց Բավարիային 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Բայերը» սեփական հարկի տակ մրցեց «Բավարիայի» դեմ։ «Դեղագործները» հերթական վստահ խաղն անցկացրին` «ռեկորդ մայսթերին» հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Խաբի Ալոնսոյի թիմից աչքի ընկան Յոսիպ Ստանիշիչը, Ալեխանդրո Գրիմալդոն ու Ժերեմի Ֆրիմպոնգը։ Այս հաղթանակից հետո լևերկուզենյան ակումբը վաստակեց 55 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բավարիան», 50 միավորով, 2-րդն […]

Ֆանտաստիկ Ռեալ! «Արքայական» ակումբը ջախջախեց Ժիրոնային 🎥

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, որտեղ ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ռեալ Մադրիդը» մրցեց 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ժիրոնայի» դեմ։ «Արքայական» ակումբը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ջուդ Բելինգհեմը, մեկական գոլ էլ խփեցին Վինիսիուսն ու Ռոդրիգոն։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 61 միավոր […]

Թրիլլեր Հռոմում. Ինտերը կամային հաղթանակ տարավ Ռոմայի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և գոլառատ պայքարում, որն ավարտվեց «ներաձուրիների» հաղթանակով` 3:2 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմը նախ հաղթում էր 1:0, ապա պարտվում 1:2, սակայն, ի վերջո, առավելության հասավ 4:2 հաշվով։ Միլանյան ակումբի գոլերը խփեցին Ֆրանչեսկո Աչերբին, Մարկուս Թյուրամն ու Ալեսանդրո Բաստոնին, իսկ […]

Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Անխելինիոն գրավեց սեփական դարպասը 🎥

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցում է «Ռոմայի» դեմ։ Հանդիպման 56-րդ րոպեին «ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո «գայլերի» պաշտպան Անխելինիոն գրավեց սեփական դարպասը, ինչից հետո միլանյան ակումբն առաջ անցավ հաշվի մեջ` այն դարձնելով 3:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Վինիսիուսի ֆանտաստիկ գոլը Ժիրոնայի դեմ խաղում 🎥

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է «Ժիրոնայի» դեմ։ «Արքայական» ակումբի կազմից 6-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Վինիսիուսը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կատարը կրկին բարձրանում է փառքի գագաթնակետին` դառնալով Ասիայի գավաթիր 🎥

Ասիայի գավաթի եզրափակիչում Կատարի հավաքականը մրցեց Հորդանանի դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում կատարցիները հաղթեցին 3:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Ակրամ Աֆիֆը, ով իր անվան դիմաց գրանցեց հեթ-տրիկ։ 27-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեղ 8-ի` դառնալով լավագույն ռմբարկու։ Հատկանշական է, որ Աֆիֆը բոլոր գոլերը խփեց 11-մետրանոցից։ Հորդանանի կազմից աչքի ընկավ Յազան Ալ Նայմաթը։ Այսպիսով, […]

Ռոմա – Ինտեր. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ինտերը» Հռոմի «Օլիմպիմո» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցի «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Պերես. «Ռեալն ամենախստապահանջ մարզական կառույցն է»

Այսօր` փետրվարի 10-ին, «Ռեալ Մադրիդի» գրասենյակում տեղի է ունեցել հատուկ միջոցառում, որի ընթացքում «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ կրծքանշաններ է հանձնել «սերուցքայինների»` 25, 50 և 60 տարվա անդամենրին։ Միջոցառումից հետո Պերեսը նաև ելույթ է ունեցել. «Մադրիդի «Ռեալն» ամենախստապահանջ մարզական կառույցն է, որը կարծում է, որ արդար խաղը հաղթանակի սկիզբն է։ Ահա թե ինչու այսօր […]

Հոլանդի վերադարձը. Ման. Սիթին վստահ խաղով հաղթեց Էվերթոնին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Էվերթոնի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, ով Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 16-ի և միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նորվեգացի հարձակվողը նախորդ […]

1 616 617 618 619 620 2,106