Պերես. «Ռեալն ամենախստապահանջ մարզական կառույցն է»

Պերես. «Ռեալն ամենախստապահանջ մարզական կառույցն է»

10/02/2024 - 19:03

Այսօր` փետրվարի 10-ին, «Ռեալ Մադրիդի» գրասենյակում տեղի է ունեցել հատուկ միջոցառում, որի ընթացքում «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ կրծքանշաններ է հանձնել «սերուցքայինների»` 25, 50 և 60 տարվա անդամենրին։

Միջոցառումից հետո Պերեսը նաև ելույթ է ունեցել.

«Մադրիդի «Ռեալն» ամենախստապահանջ մարզական կառույցն է, որը կարծում է, որ արդար խաղը հաղթանակի սկիզբն է։ Ահա թե ինչու այսօր ցանկանում ենք ցույց տալ այն ջերմությունն ու հարգանքը, որն ունի ակումբը ձեր հանդեպ:

Հանձնելով կրծքանշանները` ես գիտեմ, որ դուք երբեք այն չեք ուրանա, այդ պատճառով հպարտ եմ, որ կիսում եմ բազմաթիվ երազանքներ։ Առանց ձեզ այս ակումբում ոչինչ չէր կառուցվի։ Ձեր շնորհիվ մենք հաղթահարում ենք անհնարին մարտահրավերները»,- հավելել է Պերեսը, ում խոսքը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023