Հոլանդի վերադարձը. Ման. Սիթին վստահ խաղով հաղթեց Էվերթոնին 🎥

Հոլանդի վերադարձը. Ման. Սիթին վստահ խաղով հաղթեց Էվերթոնին 🎥

10/02/2024 - 18:35

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Էվերթոնի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին խաղային ու տարածքային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը, ով Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 16-ի և միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։

Նորվեգացի հարձակվողը նախորդ անգամ գոլի հեղինակ դարձել էր 2023 թ. նոյեմբերի 29-ին, երբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում գրավեց «Լայպցիգի» դարպասը։

Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 52 միավոր և բարձրացրավ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։

«Էվերթոնը», 19 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023