Ֆանտաստիկ Ռեալ! «Արքայական» ակումբը ջախջախեց Ժիրոնային 🎥

Ֆանտաստիկ Ռեալ! «Արքայական» ակումբը ջախջախեց Ժիրոնային 🎥

10/02/2024 - 23:23

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, որտեղ ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ռեալ Մադրիդը» մրցեց 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ժիրոնայի» դեմ։

«Արքայական» ակումբը պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ջուդ Բելինգհեմը, մեկական գոլ էլ խփեցին Վինիսիուսն ու Ռոդրիգոն։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 61 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ժիրոնան», 56 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023