Թրիլլեր Հռոմում. Ինտերը կամային հաղթանակ տարավ Ռոմայի դեմ խաղում 🎥

Թրիլլեր Հռոմում. Ինտերը կամային հաղթանակ տարավ Ռոմայի դեմ խաղում 🎥

10/02/2024 - 23:00

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։

Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և գոլառատ պայքարում, որն ավարտվեց «ներաձուրիների» հաղթանակով` 3:2 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմը նախ հաղթում էր 1:0, ապա պարտվում 1:2, սակայն, ի վերջո, առավելության հասավ 4:2 հաշվով։

Միլանյան ակումբի գոլերը խփեցին Ֆրանչեսկո Աչերբին, Մարկուս Թյուրամն ու Ալեսանդրո Բաստոնին, իսկ «գայլերի» պաշտպան Անխելինիոն գրավեց սեփական դարպասը։

Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստի ինքնագոլի դրվագում վերջին փոխանցումը կատարեց Հենրիխ Մխիթարյանը։

«Ջալոռոսիների» գոլերը խփեցին Ջանլուկա Մանչինին ու Ստեֆան Էլ Շարավին։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 60 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Ռոման», 38 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023