Ռեալն ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է գրանցել

Ռեալն ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է գրանցել

15/02/2024 - 15:34

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Լայպցիգին»։

«Արքայական» ակումբը 2023/24 մրցաշրջանում անցկացրած 35 խաղում տարել է արդեն 29 հաղթանակ։

Marca-ն հայտնում է, որ մրցաշրջանի այս հատվածում սա մադրիյան ակումբի պատմության լավագույն ցուցանիշն է։

Նախորդ ռեկորդը «սերուցքայինները» գրանցել էին 2011/12 մրցաշրջանում` 35 խաղում տանելով 28 հաղթանակ։

«Ռեալը» հետագայում 2013/14 և 2014/15 մրցաշրջաններում կրկնել էր այդ ցուցանիշը։

Հավելենք, որ «սերուցքայիններն» ընթացիկ մրցաշրջանում կրել են միայն երկու պարտություն։ Երկու դեպքում էլ Կառլո Անչելոտիի թիմը պարտվել է «Ատլետիկո Մադրիդին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023