Լացիոն ՉԼ փլեյ-օֆֆ փուլում տարել է ակումբի պատմության երկրորդ հաղթանակը

Լացիոն ՉԼ փլեյ-օֆֆ փուլում տարել է ակումբի պատմության երկրորդ հաղթանակը

15/02/2024 - 11:13

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Լացիոն» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ։

«Արծիվները» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում ակումբի պատմության միայն երկրորդ հաղթանակն են տարել։

Հռոմեական ակումբը հաղթել էր միայն 1999/00 խաղարկության 1/4 եզրափակիչի` «Վալենսիայի» դեմ կայացած պատասխան խաղում` առավելության հասնելով նույն` 1:0 հաշվով։

Նշենք, որ այդ ժամանակ Չեմպիոնների լիգայում դեռս գործում էր երկու խմբային փուլով ձևաչափը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023