Լացիոն խոշոր անակնալ  մատուցեց` հաղթելով Բավարիային 🎥

Լացիոն խոշոր անակնալ մատուցեց` հաղթելով Բավարիային 🎥

15/02/2024 - 01:50

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լացիոյի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական խոշոր անակնկալ գրանցեց, քանի որ «արծիվները» հաղթեցին 1:0 հաշվով։

Մաուրիցիո Սարիի թիմին հաղթանակ պարգևեց Չիրո Իմոբիլեի դիպուկ իրացրած 11-մետրանոցը։

Նշենք, որ հանդիպման ողջ ընթացքում մյունխենյան ակումբը ոչ մի դիպուկ հարված չկատարեց հռոմեական ակումբի դարպասապահ Իվան Պրովեդելի պաշտպանած դարպասի ուղղությամբ. բոլոր 16 դեպքերը կամ շեղ են եղել, կամ էլ փակվել են մրցակցի պաշտպանների կողմից։

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023