Պրեմիեր լիգայի պատմության լավագույն վինգերներն` ըստ Շիրերի

Պրեմիեր լիգայի պատմության լավագույն վինգերներն` ըստ Շիրերի

16/03/2024 - 11:32

Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը, ով ներկայումս որպես փորձագետ աշխատում է BBC հեռուստաընկերությունում, ներկայացրել է իր վարկածով առաջնության լավագույն վինգերներին։

  1. Ռայան Գիգս («Մանչեսթեր Յունայթեդ») – 632 հանդիպում, 108 գոլ, 169 գոլային փոխանցում
  2. Մոհամեդ Սալահ («Չելսի», «Լիվերպուլ») – 253 հանդիպում, 154 գոլ, 73 գոլային փոխանցում
  3. Էդեն Ազար («Չելսի») – 245 հանդիպում, 85 գոլ, 61 գոլային փոխանցում
  4. Դեյվիդ Բեքհեմ («Մանչեսթեր Յունայթեդ») – 265 հանդիպում, 62 գոլ, 83 գոլային փոխանցում
  5. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») – 236 հանդիպում, 103 գոլ, 39 գոլային փոխանցում

Շիրերը Ռոնալդուի նկատմամբ իր դիրքորոշումը բացատրել է այն հանգամանքով, որ պորտուգալացու գոլերի մեծ մասը և նվաճած տիտղոսները եղել են ոչ թե Պրեմիեր լիգայում, այլ իսպանական Լա լիգայում` Մադրիդի «Ռեալի» կազմում, փոխանցում է Daily Star։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023